Ստեփան Դանիելյան. Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.
1. Արցախի վերաբերյալ ձևակերպումներ պետք է գտնել, որ այն չճանաչենք Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակի հարցը սառեցվի,
2. Հայաստանի հաշվին տարածքային զիջումներ չլինեն:
Եթե սա է այսօրվա հավաքների հիմնական խնդիրն, ապա տրամաբանական կլինի այս ակցիաները համարվեն գործող իշխանության համար նախազգուշացում ու ժամանակավորապես թայմ-աութ վերցնվի, նաև կառավարությանը զգուշացնվի, որ եթե Ադրբեջանի պահանջներով փաստաթուղթ ստորագրելու համար քայլ կատարվի, ապա այդ ժամանակ ակցիաները կվերսկսվեն ու ցանկացած միջոցներով՝ սահմանադրական ու հակասահմանադրական, կառավարության հրաժարականին կհասնեն:
Այսինքն, այս ակցիաների իմաստը ոչ թե իշխանության համար պայքարն էր, այլ կառավարությանը թույլ չտալը հիշյալ կետերով պայմանագիր կնքել:
Կարծում եմ հիմա թայմ-աութ պետք է վերցվի: Դրանից հետո պետք է ոչ կուսակցական կազմկոմիտե ձևավորվի հետագա քաղաքականության ու գործողությունների մշակման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Պայքարը լինում է ոչ միայն քայլելով, այլ՝ մեկ-մեկ էլ գլխով. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն
- Ստեփան Դանիելյան. Իշխանափոխություն ոչ թե պահանջում են, այլ՝ իրականացնում
- Ստեփան Դանիելյան. Ժողովուրդը վերափոխվում է հասարակության՝ ամբոխից վերածվելով գլխավոր դերակատարի
- Ստեփան Դանիելյան. Արևմուտքը հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը
- Ստեփան Դանիելյան. Ռուանդայի ցեղասպանությունն ու Հայաստանի ներքաղաքական պայքարը
- Ստեփան Դանիելյան. Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում
- Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի