Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի․ փաստաբան
Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ: Այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշմամբ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես, հանցագործությունը կատարող ենթադրյալ անձանց հստակ անվանումներ նշված չեն, նշված է, որ մի խումբ անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա։
«Բոլոր տուժողներն առարկում են հիշյալ որոշման նկարագրական մասի դեմ և անխտիր բոլոր ծնողները որոշման դեմ առարկելով նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն և միակ մեղավորը իրենց որդիների զոհվելու մեջ Նիկոլ Փաշինյանն է, որի մասին հետևությունների նրանք հանգում են ապրիլի 13-ին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Ուստի պահանջում են, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշման մեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնեց, որ մայիսի 7-ին ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում։
Ըստ նրա՝ միջնորդությունում վկայակոչել էին երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ՝ մինչ պատերազմական և պատերազմական ժամանակահատվածում Փաշինյանի արած հայտարարությունները։
«Օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը՝ մոտ 12 կմ տարածքը։ Մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը»,- հայտնեց նա՝ հավելելով, որ, սակայն այս պահին տեղեկություն չունի, թե երբ նա կհարցաքննվի։
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։
«Հետագա անգործությունը բացառելու նպատակով, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել կտրուկ և ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»,- ասաց փաստաբանը։
Նշվեց նաև, որ տուժողի իրավահաջորդ ճանաչվել է 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին