Անդրանիկ Քոչարյանին հորդորում եմ հետևողական լինել, որպեսզի Համբարձում Մաթևոսյանը մասնակցի եռամսյա հավաքներին. Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է.
«Ոստիկանությանը կոչ եմ անում Համբարձում Մաթևոսյանի անձնական տվյալները փոխանցել ՊՆ ին, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հորդորում եմ հետևողական լինել, որպեսզի նշված անձը մասնակցի եռամսյա հավաքներին։
Հ.Գ
Ինչպես Տիգրան Աբրահամյանն իր ելույթներից մեկում ասում`
«Բանակից թռածներին ձեր շրջապատում ման եկեք»»։
Oragir.news կայքը գրել է. «Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ, պարզվում է, հետախուզում է հայտարարված եղել՝ բանակից խուսափելու համար։ Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ Մաթևոսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)։ ՀՀ ոստիկանության կողմից 2011 թ․ փետրվարի 3-ին հայտարարվել է հետախուզում Մաթևոսյանի նկատմամբ՝ ձերբակալման որոշմամբ, հետախուզումը դադարեցվել է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին, սակայն թե ինչ ճակատագիր է ունցել քրգործը, այդպես էլ հայտնի չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք
- Որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածեք ձեր որդուն ուղարկելու մասին. Աննա Գրիգորյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում. Իշխան Սաղաթելյան
- Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները. Բաբայանը՝ Անդրանիկ Քոչարյանին