Հայ կնոջ իրական կերպարը ախուրյանցի Անոներն ու Ալեն Սիմոնյանի մամաները չեն․ Տաթև Թադևոսյան
«Ֆրանսիայի հրապարակը դարձել է մեր տունը։ Պաշտո՞ն ենք ուզնում։ Ծիծաղելի է։ Փո՞ղ ենք։ Ըստ նիկոլականների՝ արդեն մենք փողերի մեջ պետք է լող տայինք։ Չէ, մենք ոչ պաշտոն և ոչ էլ փող ենք ուզում, պարզապես հայրենիք ենք ուզում։ Մենք մեր հայրենիքում ընտանիք կազմել ենք ուզում։ Մեր հայրենիքում մեր ընտանիքներին տեր կանգնել ենք ուզում»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց մանկավարժ Տաթև Թադևոսյանը։
Երիտասարդ մանկավարժի խոսքով՝ իրականում շատ բան չեն ուզում։
«Ժողովրդի փողերով հարստացած երբեմնի անտունները մեզ անտուն բոմժեր են անվանում զուտ նրա համար, որ մենք այստեղ ենք քնում։ Այո՛, իմ տունն այստեղ է, քանի որ ձեր թեթև ձեռքով հազարավոր իմ հայրենակիցներն անտուն մնացին։ Այո, իմ տունն այստեղ է, որովհետև ձեր պատճառով իմ ահռելի տունն ուղղակի հասցե է դարձել։ Իսկ ես ուղղակի հասցե ունենալ չեմ ուզում, անվտանգ հայրենիք ու ամուր պետություն եմ ուզում»,- հավելեց Թադևոսյանը։
Շաարունակելով խոսքը, Տաթև Թադևոսյանն ասաց, որ այստեղ է ՝ որպես արժանապատիվ հայուհի, որը թուրքին տալու երկիր չունի։ Նա պատրաստ է օր ու գիշեր կրկնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ես ու իմ նման հազարավոր աղջիկներ ու կանայք, այստեղ եենք ապացուցելու, որ հայ կնոջ իրական կերպարը ախուրյանցի Անոներն ու Ալեն Սիմոնյանի մամաները չեն։ Մեր թասիբով ուժեղ տեղերքն այստեղ են՝ ապացուցելու, որ հայ տղամարդու իրական կերպարը թքող ու ծեծող որոշ կարմիրբերետավորները չեն»,- ասաց մանկավարժը։
Նա պնդեց՝ հաղթելու ենք, քանի որ այլընտրանք չկա. Այլընտրանքը վերանալն ու ստորանալն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան