Դատախազության դիմաց պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
Այս պահին գլխավոր դատախազության շենքի դիմաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած քաղաքական գործիչները, քաղաքացիները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։
«Մենք այստեղ ենք հայտնելու մեր համերաշխությունը, մարդկային ու հայկական աջակցությունը իրենց՝ բնության մեջ ամենաարդար պայքարին։ Նրանք ուզում են մեկ բան՝ պատժել իրենց որդիների անժամանակ ողբերգական մահվան մեջ մեղավոր անձանց»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա ասաց, արդեն տասն օր ծնողներն ակտիվ պայքարում են, որպեսզի պետական դավաճանության հետևանքով տեղի ունեցած պատերազմում զոհված իրենց որդիների հոգիները խաղաղվեն։
Ղազինյանն ասաց՝ պետք է կանխել Նիկոլ Փաշինյանի փախուստը Հայաստանից։
Այս հայտարարությանը հետևեցին ծափահարություններ, «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ։
«Պետք է կարճ ժամանակում գտնել ու պատժել այս հանցագործության բոլոր հեղինակներին, սա անպատիժ չի մնալու։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կկանչվի հարցաքննության, դա իր համար շատ վախենալու բան է։ Դատախազից խնդրում ենք, որ պատշաճ հսկողություն իրականացնի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանա քննչական մարմին, տա վկայություն, դա պետք է իրականացվի արագ, խելամիտ ժամկետներում»,-ասաց Ղազինյանը՝ ավելացնելով, որ հետամուտ են լինելու, որ խելամիտ ժամկետներում բացահայտվի հանցագործությունն ու պատժվեն բոլոր մեղավորները։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք՝ կանգնելու զոհվածների ծնողների կողքին
- Մեր պահանջն է, որ դավաճանը պատժվի. Գարիկ Գալեյան
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան