Հայաստանում այլևս չի լինելու ուսապարկային իշխանություն. Արամ Վարդևանյան
«Այս շենքում գտնվողներից շատ շատերը պրոֆեսիոնալներ են, իրնց աշխատանքին նվիրված մարդիկ, որոնք մտածում են հայրենիքի, այլ ոչ թե մեկ կուսակցությանը ծառայելու մասին: Դիմում եմ շենքում գտնվողներին՝ Հայաստանում այլևս չի լինելու ուսապարկային իշխանություն»,- «Դիմադրության» շարժման մասնակիցներով շրջափակված կառավարական 3-րդ շենքում գտնվող նախարարությունների աշխատակիցներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ գալիք իշխանությունների օրոք ցանկացած պրոֆեսիոնալ, գործի մասնագետ երբեք չի մտածելու, որ պետք է լինի կուսակցության անդամ, որ աշխատանքը չկորցնի, մտածի, որ պարտավոր է ֆեյսբուքով Նիկոլ Փաշինյանին գովի, որ իրեն աշխատանքից չհեռացնեն:
Հայտնելով, որ «Դիմադրության» շարժումը նաև ՀՀ բոլոր պետական ծառայողների, ոստիկանների անկախության երաշխիքի համար է՝ Վարդևանյանն ասաց. «Հայաստանում չի կարող լինել պետական ծառայող, որ կախվածության մեջ լինի մեկ անձի ցանկությունից, առավել ևս, երբ այդ մարդը միայն իր իշխանության մասին է մտածում: Հայաստանը լինելու է առանց Նիկոլի»:
Պատգամավորը հայտնեց, որ ինքն էլ է եղել պետական ծառայող և գիտի, թե այդ պահին ինչքան դժվար է Կառավարական 3-րդ շենքում գտնվող նախարարությունների աշխատակիցների համար:
«Նրանց վախեցնելու են աշխատանքից ազատելով, թոշակից կտրելով, ամեն ինչով, բայց մենք իրենց ասում ենք այն, ինչը մենք այս օրերին համախմբվելով, բռունցք դառնալով անում ենք, այն է՝ պայքար»,-պաշարված պետական ծառայողներին իր կոչն ուղղեց Վարդևանյանը և նկատեց.«ժողովուրդ ջան, բա ասում էին՝ քչանում ենք, էս ինչ թարս բան եղավ»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Լաոն զարթնել է ու անցել գործի
- Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
- Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է․ Ասկերանի նախկին քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան