Քաղաքական 21:00 13/05/2022 Հայաստան

Ինչ է պատրաստ անել պարոն Թոռնիկը իր անվան 1000 դրամանոցով

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահող քաղաքացիները  հանրահավաք են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք, որ մինչ հանրահավաքը, քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթ իրականացրեցին դեպի՝ Հանրապետության հրապարակ, որտեղ շրջափակեց Կառավարության 3-րդ մասնաշենքը, այնուհետև  շարունակեցին երթը կանգ առնելով ԱԱԾ և Ոստիկանության շենքների մոտ։  Այնտեղ կոչեր հնչեցնելուց  հետո  քաղաքացիները շարունակեցին երթ վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ելույթ ունենալով, իր բնորոշմամբ՝ հայրատնատեր, հայրենասեր, պատվասեր և արժանապատիվ ՀՀ քաղաքացիների առջև , հիշեցրեց, որ ընդամենը մեկ օր առաջ գլխավոր դատախազին առաջարկել էին, որպեսզի վերջինս կատարի պաշտոնական պարտականությունները և քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրի և ձերբակալի հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանին։

Ղազարյանի խոսքով՝ դատախազից պահանջ  կար նաև ,որպեսզի նա քրեական գործ  հարուցի օդից կախված և անպատիժ մնացած նաև մյուս հանցանքների համար։

«Պարզվում է գլխավոր դատախազը սխալ է հասկացել պահանջը և, տեղի տալով Նիկոլ  Փաշինյանին ապօրինաբար ծառայող ոստիկանների և քննչական մարմինների որոշումնրին, թույլատրություն և համաձայնություն է տվել, որպեսզի ձերբակալվեն և կալանավորվեն մեր շարքերի ազնիվ նվիրյալները։ Մարդիկ, որոնք դուրս են եկել պայքարելու՝ իրենց արժանապատվության և հայրենիքի փրկության համար»,- ասաց նա և մանրամասնեց․

«Ոչ մի տրամաբանություն և գիտակցություն չի կարող դիմանալ այն կեղծ, սուտ, մտացածին քրեական գործին, որի շրջանակներում ձերբակալվել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ոչ մի տրամաբանություն և հիմնավորում չի կարող լինել 2020թ․-ից անհաջող փորձերին, որոնցով ձերբակալվեց Գերասիմը։ Ոչ մի տրամաբանություն և հիմնավորում չենք կարող գտնել այն դեպքերին, երբ չարաշահելով մարդկանց սոցիալական վիճակը, տարիքը, անօգնական վիճակը՝ Գյումրիում մարդկանց մղել են արկածախնդրության , հրահրել են լարվածություն և դրա պատճառով փորձում են ձերբակալել մեր շարքերի ազնիվ երիտասարդներին։ Սա ապօրինություն է՝ կեղտոտ ձեռագրով»։

Էդգար Ղազարյանը շեշտում է՝ Ֆրանսիայի  հրապարակում չկա քաղաքականություն․

«Բոլորը գետին են դրել իրենց քաղաքական հայացքները։ Այս հրապարակում կա միայն հայրենասիրություն»։

Ղազարյանի մեջքի հետևում մեծ էկրանին ցուցադրվեց  քաղբանտարկյալների լուսանկարները։

«Այս մարդիկ ոչ միայն քաղբանտարկյալներ են , նրանք հայրենիքի պաշտպանության համար դուրս եկած մարդիկ են ,որոնք բանտ են նստել իրենց ազնիվ պայքարի համար»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը փաստեց, որ իշխանությունները դիմում են կեղծ մեթոդների՝ ներքաշելով արդեն քաղաքականացված բուհերի ՈՒԽ նախագահներին, մղում են նրանց անմիտ խոսակցությունների և կեղծ ձայնագրությունների։

«Գաղտնալսումն արգելված է սահմանադրությամբ, փոխանակ գնան բացահայտեն գաղտնալսման հեղինակներին , հատվածաբար նյութերը մոնտաժող, մոնտաժի մասնագետներին և այդ նյութերը տարածող մարդկանց, գնում են կեղծ շինծու գործերի վրա նյութեր են սարքում՝ փորձելով վարկաբեկել համալսարանը»,- ասաց Ղազարյանը

Անդրադառնալով Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահին, որն իբրև պատրաստակամություն է հայտնել 2000 ուսանողի հանել  ակցիաներին մասնակցելու ՝ 1000 դրամով, Ղազարյանը գրպանից հանեց հատուկ պատրաստված  հազար դրամանոց թղթադրամ՝ Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահի նկարով և  հարցրեց․

«Պարոն Թոռնիկ, եթե ես հանձնեմ քեզ այս 1000 դրամանոցը քո նկարով, ի՞նչ ես պատրաստ անել դու այս հրապարակում գտնվող մարդկանց համար։ Համեցի, ստացիր քո կերպարով  1000 դրամանոցը և կատարիր այն, ինչ դու մտածում ես, որ կարող ես անել այստեղ գտնվող մարդկանց համար»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}