«Խելքի՛ եկեք, ուշքի՛ եկեք և հաշվի առե՛ք ժողովրդի կամքը»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանության աշխատակիցներին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները երթով հասան Ոստիկանության շենքի մոտ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով Ոստիկանության աշխատակիցներին, հայտարարեց, որ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի, միակ հենարանը՝ ոստիկանությունն է։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ նա ոստիկանության միջոցով փորձում է պահել իր իշխանությունը։
«Այս օրերին շարունակվում են ապօրինի ձերբակալությունները։ Մեր ընկերներից շատերին կեղծ , շինծու մեղադրանքներով ձերբակալել են։ Այժմ որոշները գտնվում են կալանքի տակ։ Մենք դուրս ենք եկել պայքարի և պատրաստ ենք ցանկացած զոհողության, ցանկացած հալածանքի։ Եթե ձեր մտքով անցնում է, որ այս ժողովրդին հնարավոր է լռեցնել, պայքարը կասեցնել, դուք սխալվում եք»,- հայտարարեց դաշնակցական գործիչն ու հորդորեց ոստիկանության աշխատակիցներին չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։
«Այն տղերքին, ում դուք ձերբակալել եք, դրանով ոչ էդ տղերքին, ոչ էլ մեզ չեք կարող հետ պահել պայքարից։ Նրանց ծնողներն ու որդիները հպարտ են իրենց զավակներով, քանի որ նրանք դուրս են եկել պայքարի՝ հանուն Արցախի, հանուն երեխաների, հանուն ձեր և բոլորիս համար»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ոստիկանության ապօրինություներն ու կալանավորումները երկար չեն հանդուրժելու։
«Խելքի՛ եկեք, ուշքի՛ եկեք և հաշվի առեք ժողովրդի կամքը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով քաղաքացիները շարունակվեց երթը։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցներն ԱԱԾ շենքի մոտ են
- Նախարարության աշխատակիցներին բոլորին նկարել են՝ փորձում են գործից ազատել․ Իշխան Սաղաթելյան
- Կարմիրբերետային թունել կառավարության աշխատողների համար
- Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան