Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը
«Ձեզ եմ ներկայացնում շատ կարևոր փաստաթուղթ ՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և հայտարարեց, որ այն իր կարևորությամբ պետության առաջնային փաստաթղթերի հնգյակում է, նույնսիկ այն դասեց Սահմանադրությանը հաջորդող հորիզոնականում:
Նախարարը մանրամասը ներկայացրեց «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» նախագիծը:
«Հեղափոխությունից հետո երկրում իսկապես եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք չեն եղել այնքան, որքան պահանջվել է, քանի որ ինչպես դուք եք ճիշտ նշել՝ կոռուպցիան եղել է Հայաստանում եզակի կայացած ինստիտուտներից մեկը»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարն այդ հանգամանքով պայմանավորեց փաստաթղթի ձևավորման անհրաժեշտությունը և տեղեկացրեց, որ այն Արդարադատության նախարարությունը չի հեղինակել և 3 տարվա ծանր աշխատանքի արդյունք է:
«Այս փաստաթղթում օբյեկտիվ ախտորոշված են ողջ կառավարման համակարգի խնդիրները՝ բոլոր հարթություններում և ախտորոշման հետ միասին տրված են բոլոր հնարավոր լուծումները մի քանի փուլերով ՝2022-24 թթ., 2025-27 թթ. հաջորդը և 2028-30 թթ՝ երրորդ փուլը»,-հայտնեց Կարեն Անդրեասյանը և հայտարաեց, որ այն սկսվելու են իրականացնել անմիջական ընդունումից հետո:
Նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու, որից առաջինը՝ հանրային ծառայությունն է:
Ըստ Անդրեասյանի՝ մյուս խնդիրը մարդկային ռեսուրսներն են:
«Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նախարարաը և հավաստիացրեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում:
Ինստիտացիոնալ արդիականացման ներքո նախարարան անդրադարձավ պաշտոնյաների վարքագծին:
«Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,-ասաց կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ վերջինը փուլը քաղաքականության ռազմավարական պլանավորումն է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար:
Հարակից հրապարակումներ`
- «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց
- Վարչապետի օգնականն ընդգրկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուներին ընտրող մրցութային հանձնաժողովում
- Գործադիրն այսօր կորոշի վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու լիազորությունները
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
- Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող թերլցման դեպքերը