Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
Գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի 333.6 մլն դրամ հատկացնել ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի ՀՀԾ-ին: Վերոնշյալ գումարից միայն 14 մլնն է ուղղվելու հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը, մնացած ողջ գումարն ուղղվելու է ազգային անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:
Սա այն դեպքում, երբ այսօր ՀՀ արևելյան սահմանների պաշտպանությունը հեռու է բավարար գնահատականից՝ հատկապես տեխնիկական հագեցվածության պատճառով:
«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել գումար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Գաղտնիք չէ, թե ներակյում՝ բողոքի ակցիաների պայմաններում, ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ինչ «անվտանգային» խնդիրներ են լուծում: