Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում
Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում: Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր: Հասանելի է նաև ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ պարտատոմսեր ձեռքբերելու համար անհրաժեշտ է Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետև մուտք գործել «Կատարել ներդրում » էջ և հետևել հրահանգներին:
Նշվում է, որ ներկայում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և տեղաբաշխման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Պարտատոմսերի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (374 10) 511 211 (1224), (374 10) 511 206 , (374 10) 511 247,(374 10) 511 248 կամ գրել [email protected], [email protected] հասցեներով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
- Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
- Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
- Ինչպես խուսափել Black Friday-ի «սև» դարձերեսից. Մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
- Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը
- Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել
- Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել