Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց. Փաստաբանը՝ Վերմիշյանի գործի մասին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Երեկ երկար ընդմիջումից հետո կայացավ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։
Հատված դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի ելույթից։
«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում Վահագն Վերմիշյանը բարձրացրեց նշաձողը մի մակարդակի որը նրանից առաջ և մանավանդ նրանից հետո չի գերազանցվել»:
ԱԱԾ-ն շուրջ 50 վկայի դատավարական տերոռի միջոցով գրել է տվել բաներ, որոնք պարոն Վերմիշյանի հետ աղերսներ չունեն: Բոլոր այս վկաները դատարանում փոփոխում են իրենց ցուցմունքները և հայտնում ճշմարտությունը: Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց:
Հ.գ. Հատված Վահագն Վերմիշյանի ելույթից։
«Իշխանությունների կողմից ինձ վերագրված մեղադրանքները հասարակ հերյուրանքներ են՝ սահմանված ամեն գնով այլախոհությունը վարկաբեկելու համար: Ես երբեք չեմ դավաճանել հարազատ պետության շահերին և իմ կյանքում առաջնորդվել եմ «Մամիկոնյանների ուխտով»:Ինձ համար առաջին տեղում են «Աստված և հայրենիքս»:
Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է, նպատակ է հետապնդում ճնշել նրան. փաստաբան
- Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
- Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը
- Վերմիշյանն ազատվեց պաշտոնից
- Սա անձնական վիրավորանք է. վարչապետը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան