Վարդան Արամյան. Ամեն բան անտանելի է արդեն դառնում
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գրում է.
«Սիրելի Ընկերներ,
Ես սովորաբար բացի տնտեսական կամ տնտեսականին հարող թեմաներից այս հարթակում գրառումներ գրեթե չեմ տեղադրում ոչ էլ մխրճվում եմ քաղաքական բանավեճերի մեջ։
Բայց Ավետիք Չալաբյանի` մարդու, ում անձամբ մոտիկից եմ ճանաչում և համարում եմ բարձր ինտելեկտուալ անձնավորություն, ձերբակալության դեպքն անկեղծ ասած խիստ մտահոգիչ է։
Ի դեպ, հանրային տիրույթում շրջանառվող ձայնագրությունը մի հարց է նաև առաջ քաշում, որի հասցեատերերը թերևս իրավաբաններն ու իրավապահներն են․ Իսկ այս դեպքում չպե՞տք է արդյոք ձերբակալվեր նախ Թոռնիկ անունով անձը, ով անընդմեջ ինքն էր առաջարկում իր ծառայությունները փողի դիմաց․․․․․․․
Հ․Գ Մի խոսքով ամեն բան անտանելի է արդեն դառնում»։
Հարակից հրապարակումներ`
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան