Վարչապետի օգնականն ընդգրկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուներին ընտրող մրցութային հանձնաժողովում
Կառավարությունն այսօր իր որոշմամաբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին:
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը հա-մալրելու մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը»,-ասվում է նախագծի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր կորոշի վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու լիազորությունները
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
- Մեղադրանք է առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետին և ավագ քննիչին