
Օձերի պատճառով վրացական գյուղի դպրոցը հեռավար ձևաչափով է աշխատում
Դեռ ապրիլի կեսերից, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի հանրային դպրոցն անցել է առցանց ուսուցման՝ շենքի տարածքում օձերի առկայության պատճառով, որոնք դպրոց էին լցվում։ Jnews-ի փոխանցմամբ՝ ուսումնական գործընթացը դեռևս հեռավար է ընթանում:
Դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն ասել է, որ ևս մեկ անգամ պետք է ախտահանման աշխատանքներ կատարվեն և միայն մասնագիտական եզրակացությունից հետո դպրոցը կանցնի ուսուցման առկա ձևաչափի:
«Ներկա դրությամբ օձեր չեն երևում դպրոցի տարածքում: Մասնագետները կնայեն, մնացել են արդյո՞ք բներ, թե՝ ոչ, կարելի՞ է սկսել դասերը հենց դպրոցում, ըստ այդմ՝ կսկսենք»,- նշել է տնօրենը։
Նշվում է, որ սա առաջի դեպքն է, որ գյուղի դպրոցը փակվում է օձերի պատճառով, քանի որ այս տարի դրանց քանակը շատացել է: Դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մասնավորապես բետոնապատում են հատակը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին