Պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին վերջին 4 տարիների գերագույն հրամանատարությանը. Հովհաննիսյան
«1994 թվականին մենք պետք է գնայինք կապիտուլյացիայի, մենք պետք է պարտադրեինք կապիտուլյացիա, ոչ թե գնայինք զինադադարի»,- ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, ոչ թե սպասել տարիներ անց Կոսովոյին, վերջին շրջանի պատճառաբանմանը, Արցախի մասնատման վտանգին, այլ ուժի պահին և հենց այդ զինանադարի պահին ճանաչմանը։
«Չտանելով կապիտուլյացիայի, չճանաչելով Արցախը, այնտեղ ուժի դիրքերը չօգտագործելով, մենք դրանից հետո հետագա 28 տարիները չօգտագործեցինք մեզ տնտեսապես, տեխնոլոգիապես ուժեղացնելու համար, ունեցանք շահի բախումներ, մասնավոր նախաձեռնություններ, ազատագրված հայրենիքը օգտագործեցինք անհատներին հարստացնելու միջոց, ոչ թե պետականորեն ուժեղացնելու Արցախի ու Հայաստանի Հանրապետություններ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, առաջ գնացինք ոչ թե որպես իրավականորեն ուժեցած պետություն, միասնական հայրենիք, այլ որպես հաղթանակած ժողովուրդ մենք մեզանով հպարտ, այլ որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, որը վերջնականապես ունեցել է հաղթանակ, տարին մեկ- երկու անգամ հավաքվում է, ուրախանում է։
«Բայց թշնամին սուսուփուս պատրաստվում էր իր ռևանշին։ Մենք մեր բոլոր հերոսություններով, զոհություններով հանդերձ ամեն ինչ չարեցինք պետականորեն պաշտպանվելու համար։ Դա չարեցինք այդ 20 տարիների ընթացքում, չարեցինք նաև այս վերջին 4 տարիներին։
Պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին այդ գերագույն հրամանատարությանը, որ այս 4 տարիներին էր»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվի նախագահական ընտրություններում փոշիացրեց իր հավաքած բոլոր ձայները՝ հրաժարվելով հնարավոր վարչապետի պաշտոնից, մյուս կողմից՝ չհասնելով նաև նախագահի պաշտոնին։