Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
Ֆինլանդիան մտադիր է հաջորդ շաբաթվա կեսերին պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն NHK-ին ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե խորհրդարանը հավանություն տա, մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին, նույն ժամանակահատվածում Շվեդիան ևս քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը»,- ասել է նա։
Հաավիստոն նշել է, որ Ֆինլանդիան պատրաստ է ցանկացած իրավիճակի Ռուսաստանի հետ սահմանային գոտում, սակայն ցանկանում է այնտեղ հանգստություն պահպանել։ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ «Ռուսաստանը Ֆինլանդիայի համար կարևոր հարևան է»։
Միաժամանակ, նրա խոսքով, երկու երկրների հարաբերություններն ավելի են բարդացել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։
Շվեդիան և Ֆինլանդիան երկար տարիներ պահպանել են չեզոքությունը և չեն անդամակցել Դաշինքին, սակայն այդ մասին խոսել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան