Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան չափազանց քիչ է վճարում Ուկրաինային բազմամիլիարդանոց ամերիկյան օգնության համեմատ, և կոչ է արել «արդար ներդրում ունենալ»: Այս մասն գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ինչու ենք մենք ավելի քան 40 միլիարդ դոլար հատկացնում Ուկրաինային, մինչդեռ Եվրոպան... շատ քիչ է տալիս, և նրանք ավելի շատ են տուժել ռուսական ներխուժումից, ակնհայտորեն, քան ԱՄՆ-ը», - ասվում է նրա հայտարարության մեջ:
Ուկրաինային ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության նոր փաթեթը սպասում է Կոնգրեսի հաստատմանը, որը օրենսդիրները կամովին ավելացրել են մինչև 40 միլիարդ դոլար՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից:
«Ստիպեք Եվրոպային և մյուսներին վերջապես վճարել իրենց արդար բաժինը»,- հավելել է Թրամփը։