Իրավունք 13:42 13/05/2022 Հայաստան

Միայնակ մայրը ձերբակալվել է, «ո՞ւր են նախկինում առիթ-անառիթ վայրկենապես միացող «կանանց իրավունքների պաշտպանները»

«Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունն ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։
Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»,- երեկ երեկոյան գրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Այնուհետև տեղեկացրել էր, որ միայնակ մայր Էմմա Սարգսյանը  ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ…

Ռուբեն Մելիքյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էմմա Սարսգսյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել։ Նա պատմեց նաև, որ զանգ է ստացել Էմմայի 14-ամյա աղջկանից, ով այժմ ազգականների մոտ է։

«Առավոտյան զանգահարում է  հուզված, լացող երեխա ու հարցնում է մայրիկից։ Ինձ է զանգահարել, քանի որ դուրս գալուց Էմման իմ հեռախոսհամարն էր թողել»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ այս գործի մասին ինքը որևէ բան չի ասի, ուղղակի խնդրեց բոլորին բացել ու լսել այն ձայնագրությունը,  որը մի քանի օր առաջ  իշխանական մամուլում հայտնվեց. «Լսեք և տեսեք, թե ով է սադրում, ով է ինչ ուզում, ով ինչ դատողություններ է անում, ով է առաջինը խոսում փողի մասին։ Լսեք ու ձեր հետևությունները կանեք, թե ինչերի են ունակ այս քաղաքական իշխանությունները մարդկանց շեղելու լրջագույն հանցագործություններից»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով Էմմա Սարգսյանի ձերբակալության փաստին, գրում է.

«Ուշադրություն դարձրեք գիշերը ձերբակալված երիտասարդ կնոջ խնդրին. իր անչափահաս երեխային մենակ են թողել, մորը ձերբակալել լրիվ անկապ ձայնագրության հիման վրա, որն արել է իշխանական սադրիչը ու որում ինքն է անընդհատ փողով ցույցի թեմա բացում ու որևէ հստակ բան չկա ձայնագրությունում, որ իր զրուցակիցները համաձայնվել են փող տալ։

Հիշո՞ւմ եք, մի դեպք կար, երբ ինչ-որ կնոջ՝ էլի անչափահաս երեխա ունեցող, 4-րդ անգամ գողություն անելուց հետո ձերբակալել էին, ինչ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ասում էին. «Մայր է, ծայրահեղ աղքատության մեջ է, ստիպված է գողության գնացել, ինչպես կարելի է ձերբակալել»։

Հիմա այս դեպքում, երբ կինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (ոստիկանությունից նրան նույնիսկ չէին կանչել) ու նրան ձերբակալել են (թեպետ դրա համար որևէ հիմք չկա), նախկինում առիթ-անառիթ վայրկենապես միացող «կանանց իրավունքների պաշտպաններն» ո՞ւր են»։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Արզումանյանը կիսվել է Կարեն Վրթանեսյանի գրառմամբ ու ավելացրել.

«կհիշե՞ք naxkinneri vaxtva ֆեմինիստներին, որ գետիններին էին պառկում, ղժում-ճղվում և այլն, իբր ոչ բռնությանը-բան։

մի ամիս անցավ համարյա Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի սպանությունից։
երեկ գիշերվանից էլ միայնակ մոր են ձերբակալել առանց լուրջ պատճառների։
Անչափահաս երեխա ունի, կրկնում եմ, ու միայնակ մայր ա»։

«Հայրենիքի դարպասներ»-ի հիմնադիր նախագահ Արման Հայրապետյանը գրել է. 

«Երեսպաշտների ձայնը չի լսվում»։

Ֆեյսբուքյան օգտատեր Սրբուհի Առաքելյանը գրել է.

«Սերնդասպան վիժվածքը շարունակում է իր գործը։ Հղի կնոջը սպանողին բաց են թողնում, բայց ինչ-որ կասկածելի մեղադրանքով ձերբակալում են միայնակ մորը, որի անչափահաս դուստրը մնաց մենակ․․․

Սրիկան չի բավարարվել 5000 տղաների կյանք խլելով ու 10 հազարի ճակատագիր խեղելով, նա շարունակում է ոճրագործությունները։ Եվ կշարունակի այնքան, մինչև մենք դա հանդուրժենք։

#stop_նիկոլ»։ 

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը գրում է․ 

«Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար:

Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության:

Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են:

Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար : 

Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է:

Կանխավ շնորհակալ ենք»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}