Քանի ողջ ենք, պետք է հաղթենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
Panorama.am - Տարիներ առաջ, երբ ես եկա հիվանդանոց Ձեզ տեսնելու, ասացիք՝ մի նկարեք, որ թուրքն այսպես ինձ չտեսնի... Այդ օրվանից, անընդհատ, թուրքը Ձեզ տեսել է միայն հաղթած՝ էլ լեռնագնացություն, էլ լող, էլ բազկամարտ ու՝ Դուք բազկամարտի Եվրոպայի, աշխարհի չեմպիոն։ Ի՞նչն է ավելի շատ ձեզ առաջ մղում հաղթանակների՝ հանուն մարդու, թե՞ ի հեճուկս թուրքի։
Սարգիս Ստեփանյան- Հայ տեսակը հաղթող տեսակ է։ Միշտ ասում եմ՝ մեր հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել։ Մենք քանի ողջ ենք, պետք է հաղթենք տարբեր հարթակներում՝ սպորտի, կրթության, պատերազմի։ Մենք մեր տեսակը պետք է ցույց տանք։ Ես այդ տեսակի մեջ եմ։ Քանի Աստված առողջություն տա, ողջ լինենք, փորձելու եմ տարբեր ոլորտներում հաղթող ճանաչվեմ ու նույն հաջողությամբ իմ թիմը, իմ երեխաները, իմ ընկերները, որովհետև մենք նույն գաղափարով ենք շարժվում։
Ես որևէ մեկին ցույց տալու համար չեմ անում, մենք մեր տեսակն առհասարակ ամեն օր պետք է ցույց տանք։
Panorama.am - Հիմա արդեն Ձեր որդին՝
Վարդանն է մասնակցում Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը։
Ի՞նչ արդյունքներ է գրանցել։
Ինչո՞ւ հենց բազկամարտ։
Դո՞ւք եք մարզում իրեն։
Ի՞նչ խորհուրդներ եք տալիս մրցումներից առաջ Ձեր որդուն։
Սարգիս Ստեփանյան - Իմ տղան արդեն 17 տարեկան է։ Բազկամարտի Եվրոպայի առաջնությանում հանդես եկավ։ Բավականին լուրջ մրցապայքարներով անցավ ու զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Ինչո՞ւ հենց բազկամարտ։ Երևի թե, որ ես բազկամարտով զբաղվեցի, հետս եկավ մարզադահլիճ, սեր առաջացավ և ցանկացավ նմանվել հայրիկին։ Իր մարզիչն իր հորեղբայրն է՝ Գևորգ Ստեփանյանը։ Ես էլ եմ իրեն ուղղություններ, խորհուրդներ տալիս։ Բացի մարզական խորհուրդներից, որ ճիշտ մարտավարություն վարի, որպեսզի հաղթող ճանաչվի, նաև՝ լավ մարդ դառնա, պիտանի լինի իր ազգին, ծառայի իր հայրենիքին, անմնացորդ նվիրվի հայրենիքն, սիրի իր ժողովրդին։
Panorama.am - Այնքան ենք սովորել Ձեր նորանոր հաղթանակներին, անընդհատ առաջընթացին, որ դա արդեն չի էլ զարմացնում։ Նույնիսկ արդեն ենթագիտակցաբար պատերազմից վիրավորումներով դուրս եկած մեր երիտասարդներից ենք սպասում նույնը։ Գիտենք՝ խորհորդներով ու ներկայությամբ նրանց կողքին էլ եք։ Ի՞նչ եք անում հիմա, ի՞նչ նպատակներ ունեք նրանց ու Ձեզ համար։
Սարգիս Ստեփանյան - Բուխարեստում անցկացվում է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, մեծ թիմով այնտեղ ենք։ Ունենք վիրավոր տղաներ, ովքեր առաջնությունում արդեն տարբեր հորիզոնականներ են զբաղեցրել։ Մեր նպատակն է՝ առողջ ապրելակերպ, առողջ գաղափարով մտածել, շարժվել և հաղթել, շարունակել ողջ մարդուն վայել ապրել, հպարտ ապրել, հայի կեցվածքը պահել, ոչ թե նվնվալ։ Շոտով նոր մարզասրահ կունենանք։ Մեր նպատակներից է շրջաններում էլ բացենք մարզասրահներ։ Փոքրիկ-փոքրիկ քայլերով ոտքի կանգնենք ու մեր տեսակը ցույց տանք։
Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից՝ կորցնելով երկու ոտքն ու ձեռքը։ Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել ու զբաղվել սպորտով։
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն իր քայլերով, հաջողություններով ցույց է տալիս՝ երբեք չպետք է հանձնվել, պետք է առաջ գնալ ու հասնել նպատակին։ Նա բոլորին է հիացնում իր կամքի ուժով, հերոս, ում կողքին ապրելու համար անգամ հպարտ ենք...
Հարակից հրապարակումներ`
- «Ոտքի կանգնիր». Սարգիս Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
- Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
- 106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղել պատմությունից. Սարգիս Ստեփանյան
- Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան. Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք
- Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
- Վեց տարի առաջ այս օրը փոխեց կյանքիս հունը․Սարգիս Ստեփանյան
- Իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել. Սարգիս Ստեփանյան
- Տոնոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Երբ հերոսն է երազում
- Սարգիս Ստեփանյան. Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
- Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել բուժումից վերադարձած մայոր Սարգիս Ստեփանյանին
- Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
- Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է. այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին