
Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում զոհվել է 27-ամյա վրացի մարտիկ՝ Տատո Բիգվավան։ Մահացածի քրոջ խոսքով՝ դիակը տարածքից դեռ դուրս չի բերվել։ Նրա խոսքով՝ Տատո Բիգվավան Ուկրաինայի քաղաքացի է: Այս մասին տեղեկացնում է tv9news.ge-ն։
Բիգվավայի ծնողները նույնպես Ուկրաինայում են։ Նրանք Ուկրաինա են տեղափոխվել Աբխազիայի պատերազմից հետո։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ ամիս առաջ պարգևատրել է Տատո Բիգվավային՝ խիզախության համար։
Ընտանիքը ցանկանում է դիակը տեղափոխել Վրաստան: Նրանք ծագումով Զուգդիդիից են։
Նրանց խոսքով, արտակարգ իրավիճակների ծառայությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։