Կրթություն, գիտություն 15:10 13/05/2022 Հայաստան

Արամ Փախչանյան. «Գիտուժ»-ում հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կունենա սթափություն ու չի կրճատի Հայաստանի ապագան

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

2021թ. պետական բյուջեից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։

2021 թվականի վերջին կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարը կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամով (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունեցել  նաև այս տարվա  ապրիլի 7-ին՝ այս անգամ  295 մլն դրամով։

Կրճատումները խիստ մտահոգել են «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։

Արցախյան երրորդ պատերազմից հետո չվերանայված առաջնահերթությունների, գիտության ոլորտում կառավարության անթույլատրելի վարքի,  դրա պատճառների ու հետևանքների մասին  Panorama.am-ը զրուցել է  «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ, «Գիտուժ» նախաձեռնության աջակից  Արամ Փախչանյանի հետ։

Panorama.am-Պարոն Փախչանյան, Հայաստանի ու Արցախի համար աղետալի պատերազմից հետո ենթադրվում էր, որ պետությունը պետք է վերանայի իր առաջնահերթությունները՝ կարևորելով գիտությունը։ Եղա՞վ նման բան։

Արամ Փախչանյան-Ես կասեի՝ մասնակի։ Ավելացվեց գիտության ծախսերի ծավալը բյուջեում, որոշ ակտիվություն կա Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի կողմից։ Նախարարությունն էլ ինչ-որ քայլ է ձեռնարկում, բայց մենք տեսնում ենք որոշակի հետընթացներ, որոնք մեզ ծայրահեղ մտահոգում են։

Օրինակ, մեկ ու կես տարի  Ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավար չուներ։ Բացի այդ կրճատվել են ռազմարդյունաբերության հետազոտության համար ծախսվող գումարները։ Առաջին անգամ կրճատումը տեղի ունեցավ անցած տարվա վերջին, երբ դեռ եղածը կարելի էր վերագրել այն բանին, որ գոմարները չեն ծախսեվլ։ Բայց երբ այս տարվա ապրիլ ամսին են կրճատում, դա մտահոգիչ է։

Մենք շարունակում ենք պնդել, անգամ այն քայլերը, որոնք արվել են, հեռու են բավարար լինելուց, քանի որ դրնք ռազմավարական որևէ խնդիր չեն լուծում, չի երևում դրանց ռազմավարական հորիզոնը։ 

Մտահոգիչ է մնում այն, որ կառավարությունը հետևողականորեն դիմադրում է այն բանին, որ գիտության ֆինանսավորման նվազագույն շեմի վերաբերյալ պահանջն ընդգրկվի օրենքում, ոչ թե հատկացման չափը սահմանվի կառավարության որոշմամբ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կունենա սթափություն ու չի կրճատի Հայաստանի ապագան։

Գիտության ոլորտի ֆինանսավորման չափի մասին օրենսդրական պահանջն այդ ոլորտ մտնող մասնագետների համար պետք է լինի երաշխիք, որ վաղը իրենց աշխատավարձերը չեն կրճատվի, գիտության համահատկացված ծախսերը չեն նվազեցվի։ Այդ դեպքում արտերկրում ապրող մասնագետներն էլ, կարծում ենք, կգան Հայաստան աշխատելու՝ իմանալով, որ այն կյանքի կայուն ճանապարհ է, ոչ թե պայմանավորված է ինչ-ինչ իրողություններով ու հանգամանքներով։

Panorama.am-«Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» ծրագրին տրամադրված գումաներների կրճատման մասին մինչ հրապարակային բարձրաձայնելը, կարծում եմ, Դուք պատճառների մասին խոսել եք կառավարության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ հիմնավորումներ են ներկայացրել։

Արամ Փախչանյան-Գիտե՞ք, այդ հարցերը համարում են գաղտնիք։ Եթե անգամ նման հարցեր տայինք, դրանց պատասխանները չէինք կարող ստանալ, առավել ևս հրապարակել։ Ելնելով այն բանից, որ դրանք գաղտնի են, նման հարցեր չենք տվել, «Գիտուժ»-ը՝ որպես հասարակական կառույց որ մտահոգված է գիտության վիճակով, որ կարևորում է գիտության, տեխնոլոգիաների  կիրառումը պաշտպանական ոլորտում, գիտությունը համարում է երկրի առաջնահերթություններից մեկը, այն դիտարկում է ոչ միայն երկրի զարգացման գրավական, այլև անվտանգության երաշխիք, նման ծայրահեղ խոցելի որոշումները մտահոգիչ է համարում։

Մենք ենթադրում էինք, որ այդ ֆինանսավորումը գնալով պետք է ավելանա, կառավարության ծրագրում նշված է, որ մինչև 2050 թվականը բանակը պետք է հզորանա, զինված ուժերը հորանան։ Աշխարհքաղաքական նման իրավիճակում այդ տրամաբանությանը լրիվ հակառակ քայլեր են արվում։

Panorama.am-Պարոն Փախչանյան, եթե մի կողմ դնենք գիտության ցածր  ֆինանսավորման խնդիրը, կա՞ հստակ ռազմավարություն, քաղաքականություն, նպատակ յուրաքանչյուր ոլորտում, կա՞ պետության, կառավարության կողմից հստակ պատվեր, որոնց շրջանակում գիտնականը, գիտաշխատողը կարող է ներկայացնել իր ծրագիրն ու անելիքը։

Արամ Փախչանյան-Սա մեր երկրորդ մտահոգությունն է։ Մենք չենք տեսնում գիտության զարգացման հստակ ռազմավարություն։ Ժամանակն անցնում է, բայց մենք նույնիսկ դրա սևագիրը չենք տեսնում, չենք տեսնում այդ գործում ներգրավվածություն։ Եթե նույնիսկ նման գործընթաց կա, ապա այն չի գնում անհրաժեշտ տեմպով։ Դու չես կարող ունենալ կտրուկ առաջընթոց, եթե չունես հստակ նպատակ, ձևակերպված առաջնահերթություններ ու հրամայականներ։

Panorama.am-Եթե գիտությանը տրամադրվի բավարար ֆինանսավորում, լինի հստակ պատվեր, Հայաստանում կա՞  մասնագիտական ներուժ՝ այն իրականացնելու համար։

Արամ Փախչանյան-Գիտե՞ք, Հայաստանում շատ բան չկա։ Ես չեմ ասում, որ  Հայաստանում գիտություն կամ գիտնականներ չկան, բայց այդ հարցի պատասխանով առաջնորդվելն անարդյունավետ բան է։ Չկան, ուրեմն պետք է լինեն։ Ինչպե՞ս։ Կան տարբեր լուծումներ, միջոցներ։ Եթե դու քո առջև նպատակ ես դնում՝  ունենալ, ապա սկսում ես մտածել, թե ինչպես։ Իսկ եթե մտածես, ի՞նչ կարող եմ անել, հետո սահմանես նպատակ, ապա արդյունքը կարող է չբավարարել քո պահանջներին։

Իմ պատկերացմամբ, մենք պետք է սահմանենք մեր առաջնահերթությունները, պետք է առկա ներուժին գործելու հնարավորություն տանք, իսկ եթե ինչ-որ ոլորտներում տեսնում ենք բացեր, ռեսուրսների պակաս, ապա պետք է մտածենք՝ ինչպես լրացնենք։ Աշխարհում կան հայտնի հայ գիտնականներ, ոչ հայ գիտնականներ, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ համագործակցել։ Եթե կա հստակ նպատակ, ապա դրան հասնելու ճանապարհը կգտնվի։

Panorama.am-Դուք կարո՞ղ եք նշել, որոնք հիմա պետք է դառնան առաջնահերթություններ Հայաստանի համար։

Արամ Փախչանյան-«Գիտուժ» նախաձեռնությունը չի փորձում փոխարինել Գիտությունների ազգային ակադեմիային, Գիտության պետական կոմիտեին, փորձագիտական կառույցներին, չի փորձում սահմանել գիտական հետազոտություններն ու դրանց շրջանակը։ Առաջնահերթությունները պետք է սահմանեն այդ  կառույցները։ Մենք չենք կարող այդ կառույցների փոխարեն  գործել։ Այս պահին ինչ էլ առաջարկեմ, կլինի մակերեսային, առանց խոր հետազոտական աշխատանքի մի բան։

Բայց բնական է, որ որոշ պարտադիր նախադրյալների մասին «Գիտուժ»-ը խոսում է։ Դրանցից մեկն էլ հստակ, հաստատված, կայուն ու երկարաժամկետ ֆինանսավորումն է, ինչպես նաև դրան համահունչ, Հայաստանի  պահանջներից բխող ռազմավարության մշակումը։ Այդ երկու բաղադրիչները, երբ կառուցվեն, ապա Ձեր հարցին կունենամ պատասխան։ Այդ բաղադրիչներն ունենալու համար բավականին ջանք, աշխատանք է պետք կատարել։ Մենք այդ աշխատանքին պատրաստ ենք միանալ, աջակցել։

«Գիտուժ» նախաձեռնությունում հավաքվածները գիտնականներ չեն, մենք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ենք, որոնք կարևորում են գիտության զարգացումը, բայց բոլորս էլ ունենք բավականին մեծ փորձ ռազմավարություն մշակելու։ Այդ պրոցեսում մենք կարող ենք օգնել, բայց վերջնական որոշումները պետք է կայացնեն այն մարդիկ, որոնք իրականացնելու են՝ ԳԱԱ-ն իր ինստիտուտներով, կառավարությունը, Գիտության պետական կոմիտեն, Ռազամարդյունաբերական կոմիտեն։ Այս բոլորը պետք է լինեն այդ պրոցեսի ակտիվ մասնակիցները, բայց մենք նման պրոցես չենք տեսնում։

Panorama.am-Ո՞րն է նման գործընթացի բացակայության պատճառը։

Արամ Փախչանյան-Օրեր առաջ մեր հրավիրած ասուլիսի ժամանակ «Գիտուժ» նախաձեռնության անդամներից մեր գործընկեր Գևորգ Սաֆարյանն անդրադարձավ այդ հարցին։ Նա ասաց՝ մենք այստեղ տեսնում ենք երկու հնարավոր պատճառ. մեկը՝ գիտակցված, ցանկության բացակայությունն է, մյուսը՝ ցանկությունը կա, բայց չգիտեն ինչպես անել, կարողություններ չունեն այն մարդիկ ու այն անձինք, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը։ Ասածներից ո՞րն է իրատեսական։ Չեմ կարող ասել։ Ես չունեմ դրա պատասխանը։

Ցավալի կլինի, եթե լինի առաջինը։ Եթե երկրորդն է, էլի ցավալի է, բայց գոնե լուծելի է։
Այս պահին հետևելով զարգացումներին՝ «Գիտուժ»ը վերստին փաստեց, որ մենք չենք կարող լռել, պետք է բարձրաձայնենք ու կարևորենք, քանի որ քաղաքական պրոցեսները կարող են անընդհատ լինել, ինչ-որ բաներ փոխվել կամ չփոխվել, բայց եթե մենք անընդհատ չզբաղվենք գիտության հարցերով, մեր խնդիրներին հիմնավոր լուծում չեն տրվի։ Մենք կմնանք առանց հեռանկարի ու ապագա չունեցող պետություն։

21-րդ դարը գիտության, տեխնոլոգիաների դար է։ Այն երկրները, որ այդ գործընթացին մասնակցում են, կունենան տնտեսական հաջողություններ, լավ անվտանգություն, աշխարհին կտան մարդկային ռեսուրսներ։ Իսկ այն երկրները, որ չեն կարողանա դրան մասնակցել, կմնան որպես զուտ սպառող, որ գումար են խնդրում իրենց անհրաժեշտ առաջնային կարիքները հոգալու համար։ Այդ երկրները դատապարտված են։

Հայաստանն ամեն տարի պարտք է վերցնում, որ աշխատացնի իր տնտեսությունը։ Քանի՞ տարի ենք դեռ պարտք վերցնելու, ի՞նչ ենք անելու այդ պարտքի հետ, ո՞ւմ վրա ենք թողնելու։ Եթե այսօր այդ հարցերը մեզ չհուզեն, վաղը մենք դրանց պատասխանները չենք ունենա, որքան էլ ջանանք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}