«Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ավետիք Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը: Ասում եմ գործ տվող, քանի որ անգամ իրենց մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին ասում է եթե փող չկա մեջը ինչի պետք է անենք:
Այս նկարում էլ կողքին իր գործ տալու մեծ վարպետ, սենսեյ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն է: Եթե սրանք մնան սպասեք Թոռնիկին պետական որեւէ պաշտոնում: Տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»:
Հիշեցնենք, որ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
Որպես ապացույց, քննչականը իր հաղորդագրության հետ տարածել է «տեսանյութ համացանցից»։ Նյութում միայն ձայն է, ընդ որում՝ հասկանալի չէ՝ ովքեր են խոսում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան