Գոհար Մելոյան. Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
Բանաձևի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։
Անազության մեջ են գտնվում (ցուցակը՝ ըստ Քրիստինե Վարդանյանի).
1. Արամայիս Մխիթարյանը.
2. Ազատ Մուրադյանը.
3. Ալեքսան Ալեքսանյանը.
4. Գոռ Սարգսյանը.
5. Գոռ Մաթևոսյանը.
6. Տարոն Մանուկյանը.
7. Արսեն Մարտոյանը.
8. Հոսիկ Սարգսյանը.
9. Գերասիմ Վարդանյանը.
10. Վելիխան Խլղաթյանը.
11. Դավիթ Ավագյանը.
12. Ավետիք Չալաբյանը.
13. Էմմա Սարգսյանը.
14. Նարեկ Մանթաշյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը
- ՀՅԴ ՀԵՄ-ի 4 անդամներ անազատության մեջ են
- Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց