Նոր օրենսգրքով Դատապարտյալների հիվանդանոցում ազատ ռեժիմ չի լինի
«Քրեակատարողական օրենսգրքը մոտ 20 տարվա հնություն ունի, և պետք է արդիականացնել մի շարք կարգավորումներ, որոնք տարիների ընթացքում վերանայման կարիք են ունեցել»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ ուղղիչ հիմնարկների տեսակները արհեստականորեն բաժանված են բացի, կիսաբացի, կիսափակի և բուժականի:
«Սրա փոխարեն ունենալու ենք անվտանգության 3 գոտի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության հիմքով: Մարդիկ, որոնք հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում, նրանց բաշխումը լինելու է կատարած հանցանքների հետ կապված, բայց հետագայում նաև վարքագծի հետ կապված լինելու են վերափոխումներ: Սա վերասոցիալականացման առումով շատ ավելի առողջ մոդել է: Սա միջազգային այն մոդելն է, որը ներդրվում է նոր քրեակատարողական օրենսգրքով»,-հայտնեց նախարարը:
Նա կարևորեց այն փոփոխությունն, ըստ որի՝ բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չի պահպանվելու:
Հիշեցնելով, որ ներկայում գործում է «Դատապարտյալների հիվանդանոց»՝ Անդրեասյանը փաստեց, որ այնտեղ կալանավորների պահման պայմանները լավը չեն, բայց շատերը ցանկանում են այնտեղ տեղափոխվել, քանի որ ավելի ազատ պահման ռեժիմ է գործում:
«Այն ազատազրկվածները, որոնք ուզում են փոքր-ինչ ավելի ազատ վիճակում հայտնվել, նույնիսկ անմխիթար շենքային պայմանների դեպքում, ձգտում են այնտեղ: Դա առաջացնում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Նոր օրենսգիրքը բերում է նոր տրամաբանություն, որ բուժական հիմնարկն էլ հարմարեցված է ռիսկայնության այս 3 գոտիների հետ կապված»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի պատժի կրումը պետք է լինի անհատականացված, որը դրական քայլ է ազատազրկված անձանց համար:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը
- «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց
- Վարչապետի օգնականն ընդգրկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուներին ընտրող մրցութային հանձնաժողովում
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 333.6 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին՝ արտաքին անվտանգությունն ապահովող ՊՆ-ի փոխարեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան