Երթի մասնակիցներն ԱԱԾ շենքի մոտ են
Երթի մասնակիցները Կառավարության 3-րդ մասնաենքի մոտից, որի մուտքերն ու ելքերը մոտ մեկ ժամ շրջափակված էր, մոտեցան Ազգային անվտանգության շենքին, որտեղ նույնպես կանգ առան։
«Դադարեցրե՛ք հետապնդումները, մարդկանց գաղտնալսելու , երբեմն էլ՝ գործեր կարելու վերջը տվեք։ Վե՛րջ տվեք այդ խելագարի հրահանգները կատարելուն։ Այս երկիրը ունի մեկ գլխավոր սպառնալիք, որը նստած է Կառավարության շենքում։ Հանուն երկրի ազգային անվտանգության, դուք պետք է զբաղվեք դրանով, այլ ոչ թե գաղտնալսեք ժողովրդին։ Հանուն ձեր ուսադիրների, հանուն ՀՀ ազգային անվտանգության դուք չպետք է կատարեք խելագարի հրահանգները, որը ծառայում է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ»,- ԱԱԾ շենքի մոտ դիմելով աշխատակիցներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ պայքարն անկասելի է և պետք է հաշվի նստել ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ։ Այն է ՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Քաղաքական գործչի ելույթից հետո երթը շարունակվեց։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարության աշխատակիցներին բոլորին նկարել են՝ փորձում են գործից ազատել․ Իշխան Սաղաթելյան
- Կարմիրբերետային թունել կառավարության աշխատողների համար
- Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան