Թուրքիան Ջրականում անտառատնտեսության ուսումնական կենտրոն կհիմնի
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաևը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ:
Ermenihaber-ը,հաղորդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը Թուրքիային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Կողմերը նաև մոտ ապագայում Թուրքիայում համատեղ ուսումնավարժանք կանցկացնեն հրդեհաշիջման թեմայով:
Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիան 44-րյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն և տնկարան կհիմնի: