Նախարարության աշխատակիցներին բոլորին նկարել են՝ փորձում են գործից ազատել․ Իշխան Սաղաթելյան
«Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ նախարարության այն աշխատակիցները, որոնք ձեռքով էին անում և ողջունում, իրենց բոլորին նկարել են, որպեսզի ներկայացնեն նախարարներին, կամ չգիտեմ որտեղ. Այդ մարդկանց փորձում են գործից ազատել»,- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ,որը շրջփակել են քաղաքացիները, հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով պաշտոնատար անձանց Սաղաթելյանը հայտարարեց․ «Եթե որևէ նախարար իր աշխատակցին քաղաքական հայացքների կամ մեզ ողջունելու համար փորձի աշխատանքից ազատել, էսքան մարդով գնալու ենք իրա կաբինետ։ Հետևաբար զգուշացնում եմ՝ որևէ աշխատակցի մեզ ողջունելու , մեզ միանալու կամ քաղաքական հայացքների համար հանկարծ ենթարկվեց հետապնդման էսքանով կգանք համ ձեր տուն համ էլ կաբինետ»։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քիչ անց կդադարեցնեն Կառավարության շենքի շրջափակումը, որին կհաջորդի երթը, այնուհետև՝ 20․00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
«Սիրելի պետծառայողներ, ազատորեն մասնակցեք, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Դրանց առհասարակ բանի տեղ մի դրեք, դուք եք դրանց գործից ազատելու, այլ ոչ թե իրենք ձեզ»,- ասաց քաղաքական գործիչը։
Մի քանի րոպե անց Կառավարության շենքը «դուրս եկավ» շրջափակումից և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահող քաղաքացիները մեկնարկեցին երթը։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիրբերետային թունել կառավարության աշխատողների համար
- Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան