Խաչիկ Գալստյան. Չի լինելու այնպես, որ Նիկոլի նման մի դեգեներատ ազգի շիրմաքարը դնի
Ոստիկանության կողմից ձեռնարկած գործողությունները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հստակ քաղաքական ենթատեքստ ունեն։ Այս մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր գործիչներին, ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու գործողություններին։
«Նպատակը մեկն է, ոստիկանական բռնաճնշումների միջոցով փորձել ճնշել, վախեցնել, կասեցնել դիմադրության շարժումը, համազգային այս զարթոնքը, երբ ազգը համախմբվել է ընդդեմ ապիկար իշխանությունների։ Ես վստահաբար կարող եմ ասել, սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախված է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը»,-ասաց Գալստյանը, որն այսօր քննչական կոմիտեի բաժանմունքներից մեկի դիմաց էր։
Գալստյանը համարում է, որ ոստիկանների գործողությունները մարդկանց ավելի են համոզում, որ իրենք ճիշտ ուղու վրա են։
«Ոստիկանական բեսպրիդելին ի վերջո մի օր պետք է վերջ տրվի ու մենք ունենանք այն պետությունը, որի համար պայքարում ենք»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը մարում է, Խաչիկ Գալստյանն արձագանքեց՝ համաձայն չէ։
«Ես իմ թիմակիցների հետ դուրս եմ եկել պայքարի ապրիլի 17-ից կուսակցության նախագահի գլխավորությամբ։ Եթե հետ ենք նայում, տեսնում ենք հակառակ պատկերը, պայքարին միանում են մեծ թափով։ Կարող է այդ պահին ակցիայի վայրում լինի 500 հոգի, բայց ժամեր անց նրանք կարող են վերածվել տասնյակ հազարների։ Ես այդ պոտենցիալը տեսնում եմ»,-ասաց «Հայրենիք» կուսակցության անդամը, նշելով, որ ինքը պայքարի զինվորներից մեկն է։
Գալստյանն ասաց, սա յուրաքաչյուրի պայքարն է։
«Մեզ պետք է ընդամենը 100 հազար քաղաքացի, որը 100 հա տարածք է զբաղեցնելու։ 100 հա զբաղեցնող ժողովուրդը կարող է ազատագրել հազարավոր հեկտարներ։ Սա է խնդիրը։ Եվ ես վստահ եմ, որ այս պայքարը հաջողելու է։ Մենք մեր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ այսպիսի փոսերում հայտնվել ենք, բայց աստված մեզ նրա համար չի ստեղծել, որ Նիկոլի նման մի դեգեներատ ազգի վերջնական շիրմաքարը դնի։ Չի լինելու այդպես»,-ասաց Խաչիկ Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան