Կարմիրբերետային թունել կառավարության աշխատողների համար
Լարված իրավիճակ է Կառավարության շենքի մոտ։Կարմիրբերետավորները պատ կազմեցին՝ ճանապարհ բացելով աշխատակիցների համար։
Հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել ՝«Ամոթ, վախենում եք ձեր պաշտոններից», «Միացեք»։ Այնուհետև ակցիայի մասնակիցները փակեցին մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցներին դուրս գալ շենքից։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Հանրապետության հրապարակ, կառավարության մոտով անցնելիս բարձրացրեցին բռունցնքները։ Այնուհետև երթի մասնակիցները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքներն ու ելքերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան