«Հրապարակ». Թշնամին, ցանկության դեպքում, կարող է անարգել հասնել ընդհուպ մինչև Սիսիան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք ու չեն հեռանում։ Պարզվում է՝ իշխանությունները ոչ միայն Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ հայտարարել, ինչի մասին նախընտրական շրջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այլև չեն պատրաստվում ադրբեջանցիներին խանգարել։
Լճի հարակից բնակավայրերից ահազանգ ենք ստացել, որ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինծառայողների թիվը կրճատվել է, դիրքապահներն այժմ գտնվում են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, և թշնամին, ցանկության դեպքում, կարող է հատել առկա սահմանն ու անարգել հասնել ընդհուպ մինչև Սիսիան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում