«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա կոնսենսուս
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետևից գնալ, և քչերին է գաղափարը համախմբում։
Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված:
Մեզ ասում են, որ կա միայն մի հստակություն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա կոնսենսուս, որ իրենցից ոչ մեկը չի լինելու վարչապետի թեկնածու, և նրանք հակված են հնարավորինս քաղաքականապես չեզոք անձի առաջադրել: Մեզ ասացին, որ քննարկվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն վերջինս իր համաձայնությունը չի տվել, կոմֆորտի սովոր նախկին պաշտոնյան չի ցանկացել պայքարի մեջ մխրճվել և լուրջ պատասխանատվություն ստանձնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան