Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է միջնորդել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից զինվորների տարհանման շուրջ բանակցություններում։ Խոսքն առաջին հերթին ծանր վիրավորների մասին է։ Կիևը մտադիր է փաստաթուղթ ստորագրել այս ընթացակարգի վերաբերյալ։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Ուկրաինան տարհանման շուրջ բանակցություններ վարելու մանդատ է տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ապրիլի 16-ին ասել էր, որ Մարիուպոլի ողջ քաղաքային տարածքը մաքրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և նեոնացիստների Ազովի գնդից (որի զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում): Ուկրաինական զինված խմբի մնացորդները շրջափակված են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
- Լայնամաշտաբ պատերազամ հնարավոր է միայն Ուկրաինայում Ռուսաստանի պարտության դեպքում. Հայկ Խալաթյան
- ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ օրում Ուկրաինայում խոցել են 2 «Բայրակթար» TB2
- ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի դառնա. Ստոլտենբերգ
- Ուկրաինան իրավական և բարոյական առումով ակնկալիքներ չի կարող ունենալ Հայաստանից.Հայկ Նահապետյան