Սոս Հակոբյան. Հիմա կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք, այո՛, համաձայնության են եկել թշնամուն հանձնել 8 գյուղ
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Չորս օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց Նիկոլ Անհողինի հետ Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության մասին:
Այս հայտարարության մասին բարձրաձայնեց Արսեն Բաբայանը՝ պահանջելով այս աղետաբեր կառավարությանը հերքել այս տեղեկությունները:
Այս մարդկանց քաղաքական ղեկավարը ասում էր, որ որևէ անպատասխան հարց չպետք է մնա ժողովրդի մոտ, ամեն բամբասանք պետք է հերքել:
Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է այս հարցով:
Հիմա, կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք այո՛ համաձայնության են եկել թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ:
Սա արդյո՞ք բավարար պատճառ չէ պայքարի մեջ լինելու, սրանց հեռացնելու և Հայասանի մաս առ մաս հանձնումը թույլ չտալու համար:
Ճիշտ եք, ուրիշ լուծում չկա. սրանց պետք է հեռացնեն»։