Վրաստանը տուրիզմի վերականգնմամբ հետ է Հայաստանից և Թուրքիայից
Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում միջազգային զբոսաշրջիկների թվի վերականգնումը ցածր է եղել՝ համեմատած եվրոպական և Կենտրոնական/Արևելյան Եվրոպայի միջինի հետ, բայց բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, ըստ տվյալների՝ անցյալ տարի Վրաստանում տեղի է ունեցել 1 մլն 577 հազար 463 զբոսաշրջային այցելություն, ինչը 31 տոկոս վերականգնման ցուցանիշ է 2019 թվականի տվյալների համեմատ։
Հատկանշական է, որ հարևան երկրների համեմատ զբոսաշրջիկների թվի վերականգնման առումով Վրաստանն ավելի վատ արդյունք է ցույց տվել, քան Թուրքիան՝ 55 տոկոս, և Հայաստանը 46 տոկոս, բայց ավելի լավ, քան Ադրբեջանը՝ 25 տոկոս։
PMC-ի տվյալներով՝ Վրաստանում զբոսաշրջության վերականգնումն ամենաթույլն է։ 2021 թվականին Հայաստանում զբոսաշրջության վերականգնումը Վրաստանի համեմատ բարձր է եղել 15 տոկոսային կետով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան