Ընդդիմությունը «ընդօրինակում» է նախկին ժողովրդավարների պայքարի ձևը, գործող իշխանությունը՝ նախկինի իշխանական ձևերը. Րաֆֆի Հովհաննիսյան
«Չորս տարի առաջ մենք ունեցանք, իմ կարծիքով, ոչ թե դավադրային զավթում, այլ ազգային ոգու պոռթկում։ Ցավոք սրտի, մի ողջ սերնդի, հերոսների, զինվորների, քաղաքացիների, հազարավոր գործիչների պայքարը մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում սեփականաշնորհվեց մի խմբի, հետո մի հոգու կողմից»,- ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, դրա արդյունքը տեսնում են այսօր, պատերազմի դաշտում։
«Երկրի ներսում ահավոր ճգնաժամ է։ Այդ ճգնաժամը պետք է լուծում գտնի։ Մենք չենք կարող շարունակել լինել ինքնամերժման, ինքնաժխտման հոգեբանական վիճակում»,- ասաց Հովհաննիսյան։
Քաղաքական գործչի խոսքով, նրանք, ովքեր իշխանության մեջ են եղել, և շատ շատերը, հայ ժողովուրդը հիմա հրապարակում են։
«Նրանք, ովքեր պայքարում էին այդ իշխանության դեմ, հիմա իշխանության մեջ են և իրենց վրա վերցրել են այդ նախկին իշխանության շատ ու շատ արատներ՝ ոստիկանական վարվելաձև, միչդատական պրոցեսների կալանավորում, քաղբանտարկյալներ, կրթական համակարգի կուսակցականացում, այն ամեն ինչը, որի դեմ պայքարել ենք տարիների ընթացքում։
Ընդդիմությունը «ընդօրինակում» է նախկին ժողովրդավարների պայքարի ձևը, իսկ գործող իշխանությունն «ընդօրինակում» է նախկին իշխանությունների իշխանական ձևերը։ Հրաշալի հայկական իրավիճակ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ մեր հայրենիքը ոչ էական, ոչ տարածական իմաստով ազատագրված չէ, առաջին մեղավորը թշնամին է, երկրորդը՝ մեր ներքին անմիաբանությունը։
Հովհաննիսյանի խոսքով, 4 տարի առաջ որևէ մեկն իրեն հարցեր չէր տվել, չէր հարցրել իր կարծիքը, տեսակետը, որևէ մեկը չի հարցնում նաև այսօր։
«Բայց ներկա դրությամբ՝ գործ անողներին, պայքարող հայրենակիցներին միայն գնահատանք, խրախուսանք։ Ժողովուրդ է։
Պետք է գնա ինքնամաքրում. ներկայի իշխանավորը եթե ուժ գտնի, պետք է գնա ինքնամաքրման միջոցով, նախկինները նույնպես։ Այս վիճակը չենք կարող շարունակել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ պետք է շարունակել այնպիսի լուծումներ գտնել, որ Փաշինյանը հասկանա՝ պետք է հրաժարվի այդ պաշտոնից, եթե դա չլինի, այդ բումերանգը պետք է խփվի թե իրեն, թե Հայաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆին՝ Նիկոլին. Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր
- Րաֆֆի Հովհաննիսյան․ Օրերս մենք բոլորս վկան եղանք վարչապետի հերթական «սողացող» հանձնմանը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Սա արդեն դիվանագիտություն չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան