Ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը չի ընկալել թե ինչ է կատարվում. Օմբուդսմենը՝ հղի կնոջ վրաերթի մասին
«Չկա որևէ օրենք, կամ կանոն, ըստ որի՝ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենան չպետք է կանգնի և կարող է լքել վթարի վայրը, ինչը կոնկրետ տեղի է ունեցել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ՀՀ օմբուդսմեն Քրիստիննե Գրիգորյանը՝ անդարդառնալով Լեոի հետիոտնի անցուղում հղի կնոջ վրաերթի փաստին:
Նա հիշեցրեց, որ ի սկզբանե մարդասիրական ժեստի ձևակերպման մասին է խոսք գնացել և իրենք ուսումնասիրելով իրավական դաշտը, եկել են այդ եզրակացության:
«Ես հետաքրքրվել եմ, կոնկրետ հարցրել եմ և ձեզ ուզում եմ վստահեցնել, առնվազն ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը չի ընկալել թե ինչ է կատարվում, այսինքը՝ տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` որևէ կասկած չունեմ, որ ուր էլ շտապելու լիներ, ինքը պետք է կանգներ, իջներ, առնվազը մարդասիրական բան էր»,-ասաց Գրիգորյանը։
Նա խոստացավ հետևել, որպեսզի մեղավորների նկատմամբ պատժի սկզբունքը չխախտվի։
Հարակից հրապարակումներ`
- Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
- Վհուկները հայելի են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան