Առաջին եռամսյակում արտասահմանից փոխացնումների ծավալն ավելացել է 38.2%-ով. ՀԲՄ
2022թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 30.8 մլրդ դրամի շահույթ՝ 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով շուրջ 11.4 մլն դրամով կամ 58.6%-ով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Պետք է փաստել, որ բանկային համակարգում գործարքների քանակի և ծավալների աճով պայմանավորված՝ ակնկալելի էր շահույթի բացարձակ արժեքով աճը։ Սակայն եթե դիտարկենք կապիտալի վերադարձելիության մակարդակով, ապա այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ»,- նշել է Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկմամբ՝ համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշների վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ հանրության բանկայնացման աստիճանը շարունակում է աճել։
Նա տեղեկացրել է, որ 2022թ-ի փետրվարին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ հաճախորդների հաշիվներն ավելացել են 5 615-ով կամ 0.1%-ով։ Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 2 460-ով կամ 0.04%-ով, իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 3 155-ով կամ 1.2%-ով։
Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։
Ինչ վերաբերում է վճարային քարտերին, ապա ըստ Արման Սարգսյանի, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 730 850, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 28 193-ով կամ 1%-ով։
Վճարային քարտերով կատարվել է 40 001 428 գործարք, ինչը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11 561 202-ով կամ 40.7%-ով:
2022թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 905 897 մլն ՀՀ դրամ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 159 232 մլն դրամով կամ 21.3%-ով:
Նշվել է նաև, որ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 800 556-ով կամ 41.1%-ով:
Միաժամանակ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 681 281-ով կամ 100.8%-ով:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքներն էլ ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 79 365-ով կամ 2.7%-ով:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 150 536 մլն դրամով կամ 24%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21 464 մլն դրամով կամ 46.5%-ով:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12 768 մլն դրամով կամ 17.2%-ով:
Անդրադառնալով փոխանցումներին՝ նշվել է, որ 2022թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 155 մլն դոլարով կամ 38.2%-ով, իսկ արտասահման փոխանցումների ծավալը ՝ շուրջ 97 մլն դոլարով կամ 35%-ով:
2022թ-ի առաջին եռամսյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 58 մլն դոլարով կամ 45%-ով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին