Քաղաքացիները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Հանրապետության հրապարակ, կառավարության մոտով անցնելիս բարձրացրեցին բռունցնքները։
«Բռունցքները բարձր։ Թող այս շենքում նստած դավաճանը տեսնի քանի հազար վարչապետ է եկել իր հետևից։
Նիկոլ դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից։ Դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից։ Դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի ոստիկանական ուժերը։ Ուժային ամբողջ պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը քեզ, վստահեցնում ենք, չի ստացվելու։ Իմացիր՝ քեզ քիչ հաշված օրեր են մնացել»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետև երթի մասնակիցները շրջափակեցին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքներն ու ելքերը։
«Ներս չենք մտնում, դռներն ենք շրջափակում»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակից՝ Մաշտոցի պողոտայով սկսվեց երթ
- Երևանի քաղաքապետարանի շենքի շրջափակումը՝ միջազգային մամուլի աչքերով
- Երթի մասնակիցները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը