ՔՊ-ականների թեթև ձեռքով՝ ՏԻՄ-ը փոխանցվեց Նիկոլին ու սա Վանաձորի ղեկավար «ընտրեց»
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ-ն միայն ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդունել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, ըստ հեղինակի, ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է առաջադրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։ Սակայն դեկտեմբերի 15-ին Մ.Ասլանյանը ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել։ ՀՀ Քննչական կոմիտեում Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
«Իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է»,- ձերբակալությունից հետո նման հայտարարությամբ էին հանդես եկել Աասլանյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։
ՏԻՄ ընտրություններում Արկադի Փելեշյանը գլխավորել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը, ստացել են 5 մանդատ:
Արկադի Փելեշյանը 2008 թվականին դատապարտվել էր խուլիգանության համար։ Դատալեքս տեղեկատվական համակարգի համաձայն, 2008 թ. ապրիլի 12-ին ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերներ` Ա.Սաղաթելյանի և Վ.Դանիելյանի հետ գնացել են «Տիգնազ» ՍՊԸ պատկանող խանութ, հարցրել են սեփականատեր Գագիկ Նազարյանին, սակայն կոնկրետ պատասխան չստանալով Ա.Փելեշյանը վիճել է խանութի աշխատողների հետ, տվել է հայհոյանքներ, խանգարել է հասարակական կարգը, ջարդել է խանութի ապրանքները։ Արկադի Փելեշյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել 150.000 դրամի չափով տուգանքի։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- Մենք ՀՀ վարչապետին հնարավորություն ենք տալիս՝ իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինի. ՔՊ պատգամավոր
- ԱԺ-ում քպ-ն «քննարկում է» տեղական ինքնակառավարումն էլ Փաշինյանին տալու հարցը
- Կրկնեմ՝ սա ՏԻՄ-երը զավթելու նախագիծ է. Գեղամ Մանուկյան
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- Մամիկոն Ասլանյան. Խնդրում եմ ներել ինձ, քանի որ չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները
- Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը․«Մամիկոն Ասլանյան» դաշինք
- Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին