Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենապահանջված երկրների շարքում Հայաստանն առաջինն է
Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված երկրների ցանկում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրումների տվյալները և պարզել, որ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու, Տաշքենդ և Օշ թռիչքները։ Այս հինգ ուղղությունները միասին կազմում են որոնման հարցումների մոտավորապես 17 տոկոսը:
Այսպես, ըստ աղբյուրի, արտասահման ուղևորվողների մոտ հինգ տոկոսը մեկնում է Հայաստանի մայրաքաղաք Երևան, ուղևորներիերեք տոկոսից մի փոքր ավելին՝ Ստամբուլ և Բաքու։
Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև Անթալիան, Բիշքեկը, Դուշանբեն, Թել Ավիվը և Քիշնևը: