Արթուր Ղամբարյան. ՍԴ-ում կբարձրացնենք Վարչական դատարանի կողմից հայցը վերահասցեագրելու որոշումը բողոքարկելու անհնարինության սահմանադրականությունը
Իրավագիտության դոկտոր Արթու Ղամբարյանը գրում է.
«Դեռևս 2019թ․ նախաձեռնել եմ ռազմավարական դատավարություն, որի նպատակն էր հիմնավորելու, որ "Փաստաբան և Փաստաբանների պալատ" իշխանական բնույթի հարաբերությունները հանրային են և այդ բնույթի վեճերը պետք է քննվեն ՀՀ վարչական դատարանի կողմից։
13․05․2022թ․ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջնական տվեց այս իրավական հարցի պատասխանը և թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով նշեց, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Պալատի խորհրդի որոշման ընդունմամբ փաստաբանի և Պալատի միջև ծագել է վարչական իրավահարաբերություն, որի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճը ՀՀ վարչ․ դատ․ օրիի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին։
Չհամընկնող հատուկ կարծիք են ներկայացրել 4 դատավոր։
Բոլոր դեպքերում իրավունքը զարգացավ, իսկ իմացությունը հաղթեց չիմացությանը։
Պատրաստվում ենք ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացնել Վարչական դատարանի կողմից հայցը վերահասցեագրելու մասին որոշումը բողոքարկելու անհնարինության սահմանադրականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ղամբարյան. Ցանկացած իշխանության արգելվում է համաձայնել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելու նախապայմանին
- Ղամբարյան. Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ
- Արթուր Ղամբարյանը՝ դատախազության մասին. «Արդարացողներն» էլ քաջ գիտակցում են իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան