Իտալիայում ռուսաստանցիների համար սահմանները փակելու Զելենսկու առաջարկը տարօրինակ են համարել
Վլադիմիր Զելենսկու կոչը Իտալիայի իշխանություններին՝ փակել սահմանները ռուս զբոսաշրջիկների համար, կարծես քաղաքական ճնշում է և հակասում է արդյունաբերության գործունեության սկզբունքներին։ «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Confcommercio առևտրային ասոցիացիայի զբոսաշրջային ուղղության ղեկավար Ալբերտո Կորտին։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Իտալիային փակել երկիրը ռուս զբոսաշրջիկների համար: Նրա խոսքով՝ «ռուս զբոսաշրջիկները պետք է մշակութային հակահարված ստանան, որպեսզի իմանան, որ իրենց ուրախ չեն տեսնել»։
«Մենք կարծում ենք, որ զբոսաշրջությունը միշտ եղել է օտարերկրացիների հանդիպման վայր իտալացիների, բայց նաև օտարերկրացիների միջև: Այն հնարավորություն է տալիս մերձենալ և աշխատել խաղաղության, փոխըմբռնման վրա: Մի կողմից, այս առաջարկը կարելի է հասկանալ, բայց նաև զբոսաշրջության տեսակետից, միգուցե դա մի քիչ տարօրինակ է, քանի որ մենք միշտ աշխատել ենք հակառակ ուղղությամբ՝ դրական առումով բոլորի համար գրավիչ կետ լինելով»,- ասել է Կորտին։
Նա նաև հավելել է. «Եթե ինչ-որ մեկը նման կոչ է անում, դա կարելի է հասկանալ։ Բայց մեզ համար զբոսաշրջությունը տուն է յուրաքանչյուրի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան