Բայրամովն ասել է, որ. շուտով կմեկնի Թեհրան՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը
ԻԻՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Նշվում է, որ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրային, հյուպատոսական և խորհրդարանական ոլորտներում երկկողմ հարաբերությունների և երկու երկրների hամատեղ տնտեսական հանձնաժողովի պայմանավորվածությունների կատարման շուրջ։
Շաբաթ օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ շուտով կմեկնի Թեհրան՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը:
Անցած դեկտեմբերին Բաքու կատարած մեկօրյա այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել՝ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները