Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը ՝ ներքին գների աճը վերահսկելու նպատակով
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը, արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես, հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս որոշումն ընդունվել է ներքին գների աճը վերահսկելու միջոցառումների շրջանակում՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններով պայմանավորված ցորենի համաշխարհային գների անսպասելի աճը։
Արտահանումը թույլատրել է այն դեպքում, որոնց համար տրամադրվել են անվերադարձ ակրեդիտիվներ (խմբ.՝ վճարային գործիք, որի դեպքում բանկը կամ ընկերությունը ստանձնում է ապրանքի կամ ծառայության դիմաց վճարելու գրավոր պարտավորություն) մինչև մայիսի 13-ը, ինչպես նաև Հնդկաստանի կառավարության թույլտվության հիման վրա՝ պարենային անվտանգության ոլորտում այլ երկրների պահանջները բավարարելու համար՝ իրենց իշխանությունների խնդրանքով:
Մարտին Հնդկաստանը հայտարարեց, որ մտադիր է մոտ ապագայում քայլեր ձեռնարկել՝ դառնալու աշխարհում ցորենի արտահանման առաջատարը։ Այնուամենայնիվ, մի շարք պատճառներով, այդ թվում՝ այն տարածքներում, որտեղ աճեցվում է այս հացահատիկը, ուժեղ շոգի պատճառով, հանրապետությունն այժմ վախենում է ներքին շուկայում առաջանա ցորենի դեֆիցիտ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին