
«Հրապարակ». Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարդիկ խոշորացույցով հետեւում են պայքարին` ով հայտնվեց հարթակում, ով քանի անգամ ելույթ ունեցավ, ով որ մասով էր քայլում, ոստիկաններն ում ինչպես են վերաբերվում: Երեկ երթը սկսվելու ժամանակ մարդիկ նկատել էին, որ Արթուր Վանեցյանը բացակայում է, եւ հեռուն գնացող հետեւություններ էին արել:
Պարզվեց` Վանեցյանը հիվանդացել է, բարձր ջերմությամբ պառկած է տանը, սակայն կինն ու թիմակիցները մասնակցում էին ակցիաներին: Մեզ ասացին` ամեն ինչ անում են, որ արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում