Մասկը հայտարարել է պատահականության սկզբունքով Twitter-ի 100 օգտահաշիվների իսկությունը ստուգելու որոշման մասին
Ամերիկացի միլիարդատեր, Իլոն Մասկը, հայտարարել է, որ կստուգի 100 օգտահաշիվ համանուն սոցցանցում, որպեսզի բացահայտի, թե արդյոք դրանք կեղծ են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրը նա հայտնել էր Twitter-ի գնման դադարեցման մասին։ Ինչպես պարզաբանել Է միլիարդատերը, նա սպասում է ¸«այն տեղեկություններին, որոնք հաստատում են այն գնահատականները, ըստ որի՝ կեղծ օգտահաշիվները կազմում են սոցցանցի օգտատերերի 5%-ից պակասը»։ Նման գնահատականն իրականացվել է ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է մայիսի 2-ին։
«Դա պարզելու համար իմ թիմը պատահականության սկզբունքով կստուգի Twitter-ի 100 օգտատիրոջ»,- գրել է Մասկը Twitter-ում՝ առաջարկելով «մյուսներին անել նույնը»:
Ավելի վաղ նա հայտարարել էր սոցիալական ցանցում սպամ օգտահաշիվների դեմ պայքարելու իր մտադրության մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Մասկի շոուներով» փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Փաստաբանը՝ Սուրեն Մանուկյանի բնակարանի խուզարկության մասին
- Twitter-ը հնարավոր է որոշ օգտատերերի համար վճարովի դառնա. հայտարարել է Իլոն Մասկը
- Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին
- Հնդիկ գործարարն Իլոն Մասկին առաջարկել է Twitter-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը
- Twitter-ի բաժնետոմսերը Մասկի բացահայտումից հետո թանկացել են ավելի քան 25%-ով