«Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, պետությունների ղեկավարները «մտքերի անկեղծ փոխանակում են ունեցել»՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի մտադրությունների ֆոնին: Այս մասին ասվում է զրույցին հաջորդած Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։
Պուտինը նշել է, որ «ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան»։
«Երկրի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով և փոխշահավետ են եղել», - ասված է ՌԴ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նշենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան երկար տարիներ պահպանել են չեզոքությունը և չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն այդ մասին խոսել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը