Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
Ռուսական «Inter RAO» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «RAO Nordic Oy»-ը, շաբաթ օրը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա: Այս մասին հայտնել է ֆիննական «Fingrid» էլեկտրացանցերի ընկերության օպերացիոն մենեջեր Տիմո Կաուկոնեն, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France Presse-ին։
Ավելի վաղ «RAO Nordic Oy»-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն ՝ մատակարարումների դադարեցումը պայմանավորված է մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու պատճառով։
Ըստ Կաուկոնենի, Ռուսաստանից Ֆինլանդիա էլեկտրաէներգիայի մատակարարումները «ներկայումս զրոյական են», և դա նկատվում է կեսգիշերից (Գրինվիչի ժամանակով 21:00-ին), ինչպես և հայտարարվել էր։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ֆիննական ընկերությունը վստահություն է հայտնել, որ «լուրջ խնդիրներ չեն առաջանա»։ Նշվում է, որ ՌԴ-ից մատակարարումները 10 տոկոսով բավարարել են հյուսիսեվրոպական երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը, պակասուրդն, ըստ աղբյուրի, կփոխհատուցվի Շվեդիայից մատակարարումների և ներքին արտադրության աճի հաշվին։
Նշվում է նաև, որ ակնկալվում է՝ Ֆինլանդիան էլեկտրաէներգիայի ինքնաբավության կհասնի 2023 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան