Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանի մնալով լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում
«Ադրբեջանին հնարավոր զիջումները կանխելու մի ճանապարհ կա, սրանց հեռացնելն է։ Մենք շատ արագ հասելու ենք դրան»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է հանձնի 8 գյուղերը։
Սաղաթելյանն ասաց՝ Փաշինյանի պայմանավորվածություններն առ ոչինչ են, քանի որ նա ժողովրդի կողմից մանդատ չունի։
«Սա թող իմանան միջազգային գործընկերները, նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն պայմանավորվածությունները, որ նա փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղություն չէ, հայրենազրկման ու պետականությունը կորցնելու պայմանագիր է։ Հետևաբար այն մեր կողմից անընդունելի է»,-նշեց նա։
Սաղաթելյանի խոսքով, իրենք չեն ասում, որ այս իշխանությանը հեռացնելուց հետո պատերազմ են հայտարարելու Թուրքիային, Ադրբեջանին։
«Բանակցելու ենք Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ։ Բայց այդ բանակցությոններին մենք գնալու ենք մեր օրակարգով, մեր ժողովրդի, պետության շահերով, ոչ թե գլուխներս կախ, տեսնենք՝ ինչ են ասում իրենք։ Ակնհայտ է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ուզում, բայց այս պարագայում ի՞նչ է ուզում Հայաստանը, նրանց առաջ կզած իշխանությունը»,-հայտարարեց դաշնակցական գործիչը։
Նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի մնալով լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում, քանի որ նա ունի պայմանավորվածություններ։
«Նա կամ պետք է գնա նոր զիջումների, կամ պետք է տեղի ունենա նոր պատերազմ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու, իրական խաղաղություն հաստատելու միակ տարբերակը սրանց օր առաջ հեռացնելն է»,-ասաց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Իշխանության շրջանում համատարած անբանություն, անկարողություն է
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման չորս ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան